Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Հայաստանի պարտության սցենարի իրականացնողը Նիկոլն է

Հայաստանի պարտության սցենարի իրականացնողը Նիկոլն է
03.10.2024 | 13:04

Շատ ճիշտ է Նիկոլը:

Հիմնականում այդ սցենարն առաջ տանողը եղել են Նիկոլն ու իր թիմը:

Նիկոլն Անհողն է 2019 թ-ի ապրիլին ԱԺ-ում հայտարարել, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից, իսկ նույն շենքում էլ ԱԺ ամբիոնից մայիսին հայտարարեց, որ ի՛նչ ուզեցել այն էլ բանակցել է:

Դավաճան Նիկոլն է իշխանության գալուց հետո դիտավորյալ խառնաշփոթ ստեղծել բանակում՝ մի քանի անգան փոխելով ՊՆ ղեկավարին, գլխավոր շտաբի պետին, բանակային կորպուսների հրամանատարներին Հայաստանում և Արցախում:

Հողատու Նիկոլն է Մինսկի խմբի բանակցային գործընթացը դիտավորյալ քանդելու համար 2019 թ-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել՝ «Արցախը Հայաստան է և վերջ», որի արդյունքում փլուզվեց ոչ միայն բանակցային գործընթացը, այլև դիտավորյալ լեգիտիմացրեց Ադրբեջանի ապագա ագրեսիան Արցախի վրա:

Նիկոլի իմացությամբ է 2018-ի մայիսից հետո ընդունվել հույժ գաղտնի 00038 հրամանը, որի հետևանքով Արցախի հարավում կրճատվել է 5 գունդ և որը հետագայում պատճառ դարձավ, որ հենց Արցախի հարավում տեղի ունեցավ ադրբեջանցիների կողմից պաշտպանական գծի ճեղքում:

Պատերազմի ողջ ընթացքում Նիկոլն ու իր թիմը դիտավորյալ խաբում էին հասարակությանը, որ ամեն ինչ լավ է և «հաղթելու ենք»:

Պատերազմի չորրորդ օրը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետից իմանալով, որ մենք պարտվում ենք, Նիկոլ Անհողը դիտավորյալ չի կանգնեցրել պատեարզմը, որ մեզ տանի անխուսափելի պարտության և ահռելի կորուստների:

2020 թ-ի հոկտեմբերին Նիկոլ Անհողը շատ լավ իմանալով, որ մենք պարտվում ենք երկու անգամ մերժել է ՌԴ նախագահ Պուտինի առաջարկները՝ կանգնեցնել ռազմական գործողությունները:

Սա ընդամենն այն բացահայտ փաստերն են, թե ինչպես է Նիկոլն իշխանության գալուց հետո ամեն ինչ արել, որ թուլացնի և խառնաշփոթ ստեղծի բանակում, քանդի բանակցային գործընթացը, լեգիտիմացնի Ադրբեջանի ագրեսիան Արցախի վրա և մեզ տանի խայտառակ պարտության:

Նիկոլը շարունակում է իր հակահայ գործունեությունը՝ հիմա էլ Հայաստանը տանելով համապարփակ և կործանարար կապիտուլյացիայի:

ՈՒ այդ գործում Նիկոլին օգնել են բազմաթիվ դավաճաններ և գործակալներ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 196

Մեկնաբանություններ